Թաս գուշակի

Թաս գուշակի

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Ժողովրդական հավատալիքների և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Գուշակության թասեր Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Թաս գուշակի՝ կլոր հատակով, ոճավորված, թռչնակերպ բռնակով: Արտաքին մակերեսը հարթ է: Թասի մեջ՝ պատերին, իրար զուգահեռ փորագրված են կետազարդ երկու զարդագոտիներ, իսկ նրանց միջև ընկած տարածքում՝ համաչափ հեռավորությամբ, մեջընդմեջ՝ կետազարդ սյուներ և ծաղկաթերթիկներ: Կետազարդ է նաև բռնակի արտաքին մակերեսը: Թասը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Տրամագիծ (սմ)՝  8,5 սմ Նյութը՝  պղինձ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Սպահան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  18-րդ դար Երկարություն (սմ)՝  բնակ՝ 3,5 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-414