Թեմա՝
Կրոնածիսական միջոցներ
Ենթաթեմա՝
Ժողովրդական հավատալիքների և ծեսի պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գուշակության թասեր
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Թաս գուշակի՝ կլոր հատակով, ոճավորված, թռչնակերպ բռնակով: Արտաքին մակերեսը հարթ է: Թասի մեջ՝ պատերին, իրար զուգահեռ փորագրված են կետազարդ երկու զարդագոտիներ, իսկ նրանց միջև ընկած տարածքում՝ համաչափ հեռավորությամբ, մեջընդմեջ՝ կետազարդ սյուներ և ծաղկաթերթիկներ: Կետազարդ է նաև բռնակի արտաքին մակերեսը: Թասը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը:
Տրամագիծ (սմ)՝ 8,5 սմՆյութը՝ պղինձՍտեղծման/Արտադրման վայրը՝ Պարսկաստան, ՍպահանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 18-րդ դարԵրկարություն (սմ)՝ բնակ՝ 3,5 սմՆվիրատու՝ Ռոստոմ ՈսկանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17608-414