Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Իմ յիշողութիւններս
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Տիկին Ազնիւ Հրաչեայ. Իմ յիշողութիւններս. - Փարիզ, 1909, Ներսէսեան տպարան: Շապիկը բաց մոխրահարդագույն երանգով ողորկ ամուր թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Անվանաթերթի ներքևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Անվանաթերթին հաջորդող տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Իմ սիրելի բարեկամիս Յովհաննէս Թումանեանին կրկին ձոնով Ա. Հրաչեայ. Բաքու, 22 փետր. 1910»: Տիտղոսաթերթին հաջորդում է Ազնիվ Հրաչյայի պատկերով ճակատանկարը: Էջ 5-ին տպագրված է հեղինակի ձոնը Հովհ. Թումանյանին: Վերջին էջ 180-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Գրքում կան սև-սպիտակ նկարներ: Կռնակը մաշված է, գիրքը մասնատվում է:
Հեղինակ՝ Հրաչյա, ԱզնիվԷջ՝ 180Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1909Լայնություն (սմ)՝ 13,5Երկարություն (սմ)՝ 18Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/87