Լապտեր փողոցի

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Լապտեր փողոցի՝ տանձաձև վեցանկյուն լապտեր է, իրանը կազմված է վեցական լայն և նեղ, կարճ և երկար շեղանկյուն, սեղանաձև ապակիներից, որոնք բոլոր կողմերով ագուցված են մետաղե ձողերի մեջ: Իրանի հարթ սնամեջ գլխամասին տեղադրված է շրջանաձև, միջնամասում համաչափ շերտերի բաժանված գնդաձև գլխիկ՝ վրան բազմանիստ թիթեղյա կափարիչով և մետաղալարից կախիկով: Լապտերի կողերից մեկը, որի վրա բռնակ կա, ծառայել է որպես դռնակ, որտեղից լապտերի մեջ են տեղադրել լամպը: Ունի վեց կարճ ոտքեր (ոտքերից մեկը բացակայում է): Հին Երևանում, նախքան էլեկտրականության տարածումը, փողոցները լուսավորվում էին նմանատիպ լապտերներով, որոնց մեջ դրվում էր նավթով վառվող լամպը: Դրանք կախում էին յուրաքանչյուր տան մուտքի պատի վրա: Այս լապտերը պատկանել է ՀՀ ժողովրդական նկարիչ-քանդակագործ Խ. Իսկանդարյանի ծնողներին, որոնք հնաբնակ երևանցիներ էին: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ Նյութը՝  մետաղ, ապակի Չափս՝  66 x 116 սմ Նվիրատու՝  Խ. Իսկանդարյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17658-2