Թեմա՝
Չդասակարգված առարկաներ
Ենթաթեմա՝
Չդասակարգված առարկաներ
Տեսակ/ժանր՝
Մետաղական
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Լապտեր փողոցի- երեք կողմերից տարբեր չափերի ապակե դետալներից բաղկացած ուղղանկյունաձև դեպի վեր կամարաձև թիթեղով տուփ է՝ գլանաձև գլխիկին հովհարաձև կափարիչով: Տուփը հետնամասում թիթեղապատ է, ապակե դետալները նույնպես չորս կողմից թիթեղապատ են: Հիմքը քառանկյուն թիթեղից է, որի վրա դրվում էր լամպը: Կողային ապակիներից մեկը բռնակի դեր է կատարում: Լապտերը կախելու և ամրացնելու համար հետնամասում ունի վերևում՝ թիթեղյա օղակ, ներքևում՝ թիթեղյա նեղ տախտակ: Հին Երևանում, նախքան էլեկտրականության տարածումը, փողոցները լուսավորվում էին նմանատիպ լապտերներով, որոնց մեջ դրվում էր նավթով վառվող լամպը: Դրանք կախում էին յուրաքանչյուր տան մուտքի պատի վրա: Այս լապտերը պատկանել է ՀՀ ժողովրդական նկարիչ-քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանի ծնողներին, որոնք հնաբնակ երևանցիներ էին:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբՆյութը՝ մետաղ, ապակիՉափս՝ 50 x 26 x 16 սմՆվիրատու՝ Խաչատուր ԻսկանդարյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17658-1