Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Հանդես
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Հանդեսի գլխ. խմբագիր`
Կարեն Սիմոնյան,
պատ. քարտուղար` Լուիզա
Կիրակոսյան: Շապիկի
Ռ. Ադալյանի «Դիմակ»,
«Մանկության հուշեր», կտավների լուսանկարներն են, Է. Խաչատուրյանի «Վայոց ձորի սբ. Ստեփանոս»տաճարի լուսանկարն է: Շապիկը սեվ ու սպիտակ
գույների համադրությամբ է:
Հոդվածագիրը նշում է, որ
անվիճելի փաստ է սիմվոլիզմի
ազդեցությունը Վ. Տերյանի եվ Ե. Չարենցի վաղ շրջանի պոեզիայի վրա, ինչ գրողներ են զբաղեցրել Չարենցի միտքն ու սիրտը, սնել նրա անհանգիստ հոգու պոռթկումները: 10-ական թթ. Նիցշեն եվ Պշիբիշեվսկին լուրջ
ազդեցություն են ունեցել բանաստեղծի աշխարհընկալման եվ ստեղծագործությունների վրա: Նշում է, որ ըստ արժանվույն չի
գնահատվել Չարենցի վաղ շրջանի գրական ժառանգությունը: Ստեղծագործական փնտրտուքները վաղ շրջանում Չարենցին
տարան ամենից առաջ հայկական դիցաբանություն, ուր նա գտավ իր ժողվրդի եվ կապուտաճչյա հայրենիքի ոգին: Իսկ ավելի ուշ Չարենցը անդրադարձավ հնդկական դիցաբանությանը: Այստեղից լույս աշխարհ բերեց « ազատության սուրբ աղջկա-խենթ Սոմայի» կերպարը, որի կամքը կատարելով բանաստեղծը մղվեց ժողովրական հեղափոխական բանակ, դարձավ նրա երգիչն ու
զինվորը, եվ որպեսզի այրի հին աշխարհը տվեց այդ կրակով
պարփակված աշխարհին` վստահ եվ հստակ»,- գրում է
հոդվածագիրը:
Անվանաթերթի աջ կողմում` ներքեվում ՉՏԹ կնիքն է:
Էջ՝ 112Նյութը՝ կավճապատ թուղթ, թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1979Չափս՝ 26սմ x 17սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2409
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 6194