Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Խուրջինը պատրաստված է կարպետի կտորից: Արտաքին երեսի կողմնապարկերի վրա արված են գույնզգույն շեղանկյուններ, յուրաքանչյուրի կենտրոնում՝ փոքրիկ խաչեր:Եզրային մասերին գործված են կապույտ և կարմիր շեղանկյուններ: Կողմնապարկերի ներսի կողմի եզրային մասերում քառակուսիների մեջ արված փոքրիկ խաչեր են: Կողմնապարկերից մեկի վրա մեծ կտորով արված կարկատան է, մյուսի վրա ՝ մանր կարկատաններ: Խուրջինի հակառակ կողմը կարված է զոլավոր կարպետի կտորից: Եզրային հյուսվածքները տեղ-տեղ քայքայված են, գույները վառ են մնացել: Հեղինակ՝  Անհայտ Վարպետ՝  Անհայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարասկիզբ Նյութը՝  Բուրդ Լայնություն (սմ)՝  46 Երկարություն (սմ)՝  117 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-244 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-142