Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խուրջին
Թանգարան՝ Կապանի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
Խուրջինը պատրաստված է կարպետի կտորից: Արտաքին երեսի կողմնապարկերի վրա արված են գույնզգույն շեղանկյուններ, յուրաքանչյուրի կենտրոնում՝ փոքրիկ խաչեր:Եզրային մասերին գործված են կապույտ և կարմիր շեղանկյուններ: Կողմնապարկերի ներսի կողմի եզրային մասերում քառակուսիների մեջ արված փոքրիկ խաչեր են: Կողմնապարկերից մեկի վրա մեծ կտորով արված կարկատան է, մյուսի վրա ՝ մանր կարկատաններ: Խուրջինի հակառակ կողմը կարված է զոլավոր կարպետի կտորից: Եզրային հյուսվածքները տեղ-տեղ քայքայված են, գույները վառ են մնացել:
Հեղինակ՝ ԱնհայտՎարպետ՝ ԱնհայտՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՍյունիքՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարասկիզբՆյութը՝ ԲուրդԼայնություն (սմ)՝ 46Երկարություն (սմ)՝ 117Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
Մ-244
Բաժնեհաշվառանիշ՝
Ա-142