Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հիմնագույնը մուգ կապույտ է, հարդարանքը՝ սպիտակ: Գրպանների դիմերեսը և միջնահատվածը հարդարված է երկու շարքով անցնող իրար կցված սպիտակ շեղանկյունաձև շրջանակներով, որոնք լայնակի կողմերում հարդարված են իրար հանդիպակաց թռչնագլուխներով և իրենց միջև առաջացնում են նմանատիպ զարդապատկերների շարք՝հակառակ ուղղությամբ: Գրպանների բերանի եզրերը կետանախշ երիզ-գծերով բաժանված են երեք գոտու՝ հարդարված բազմագույն մանրիկ Տ-աձև նախշերով: Գրպանների դարձերեսը հարդարված է սպիտակ-բաց կապույտ կանոնավոր շերտերով: Գրպաններին ունեն հյուսածո օղակներ: Դարձերեսից միջնահատվածի եզրերը կանաչ կտորով ամրակայված: Ստեղծման/Արտադրման վայրը՝  գ. Կողբ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նյութը՝  բամբակ Լայնություն (սմ)՝  50 Երկարություն (սմ)՝  157 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  999/3 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-434