Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խուրջին
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Ունի բազմերանգ գունահարդարում: Գրպանների դիմերեսն ունի երեք ուղղանկյունաձև շրջանակ, որոնցից եզրայինները հարդարված են կարմրաշագանակագույն-կանաչ սղոցանախշով, վարդագույն հիմնագույնով կենտրոնականը՝ X-աձև պատկերներով հարդարված զիգզագ շղթայով: Կենտրում պատկերված է մոխրագույն հգ-ով ուղղանկյունաձև շրջանակ՝ ներսում բազմագույն ութաթերթ աստղածաղիկ: Միջնահատվածն ունի կարմրաշագանակագույն հիմնագույն և լայնակի կողմերում ունի սղոցանախշ մեկական գոտի, որի միջև ընկած հարթությունը հարդարված է կենտրոնում շեղանկյուն շրջանակով, որին հաջորդում են զիգզագաձև բազմերանգ գծանախշեր: Գրպանների դարձերեսը հարդարված է բազմագույն լայն ու նեղ գունաշերտերով: Գրպաններն ունեն մետաղական օղակներ՝ քուղերով: Դարձերեսից միջնահատվածի եզրերը ամրակայված են:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Մարտունու շրջ․ ՃարտարՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1920–ական թթ․Նյութը՝ բուրդԼայնություն (սմ)՝ 48Երկարություն (սմ)՝ 140Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
705
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-330