Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գրպանների դիմերեսն ունի բաց կապույտ հիմնագույն և հարդարված է համակենտրոն երկու ուղղանկյունաձև շրջանակով, որոնցից արտաքինը հարդարված է երկայնակի կողմերում՝ եռանկյունաձև, դեպի դուրս ուղղված մեկական կեռանախշ (թռչնագլուխ) ունեցող պատկերների շարքով, լայնակի կողմերում՝ նույնատիպ կեռանախշ պարունակով շեղանկյուն շրջանակներից կազմված շարքով: Նրան ներգծված շրջանակը կազմված է եռանկյուններից, որի մեջ պատկերված է կեռանախշերով /թռչնագլուխներով/ հարդարված վեցանիստ շրջանակ, ներսում՝ հնգաթև կարմիր աստղ՝ մուրճ ու մանգաղով: գրպանին ունի արձանագրություն, մյուսին՝ թվագրում՝ «ՌՆ ՐՂ» տառերը և «19 31Թ»: Դիմերեսին դասավորված են անկանոն գույնգույն մանրիկ Տ-աձև նախշերով: Միջնահատվածն ունի կապույտ հգ. և հարդարված է սպիտակ իրար կցված շեղանկյունների երկու շարքով: Գրպանների դարձերեսը հարդարված է շականակագույն լայն և սպիտակ-կարմիր-կանաչ-դեղին-կապույտ նեղ գունաշերտերով: Գրպաններն ունեն հյուսածո օղակներ՝ քուղերով: Դիմերեսից միջնահատվածի եզրերը կտորով ամրակայված են: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նոյեմբերյանի շրջ. գ. Բերդավան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1931թ. Նյութը՝  բուրդ, բամբակ Լայնություն (սմ)՝  52 Երկարություն (սմ)՝  142 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4382/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2464