Խուրջին

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Խուրջին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի բազմերանգ գունահարդարում: Գրպանների դիմերեսն ունի երեք ուղղանկյունաձև շրջանակ, որոնցից եզրայինները հարդարված են կարմրաշագանակագույն-կանաչ սղոցանախշով, վարդագույն հիմնագույնով կենտրոնականը՝ X-աձև պատկերներով հարդարված զիգզագ շղթայով: Կենտրում պատկերված է մոխրագույն հգ-ով ուղղանկյունաձև շրջանակ՝ ներսում բազմագույն ութաթերթ աստղածաղիկ: Միջնահատվածն ունի կարմրաշագանակագույն հիմնագույն և լայնակի կողմերում ունի սղոցանախշ մեկական գոտի, որի միջև ընկած հարթությունը հարդարված է կենտրոնում շեղանկյուն շրջանակով, որին հաջորդում են զիգզագաձև բազմերանգ գծանախշեր: Գրպանների դարձերեսը հարդարված է բազմագույն լայն ու նեղ գունաշերտերով: Գրպաններն ունեն մետաղական օղակներ՝ քուղերով: Դարձերեսից միջնահատվածի եզրերը ամրակայված են: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մարտունու շրջ․ Ճարտար Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920–ական թթ․ Նյութը՝  բուրդ Լայնություն (սմ)՝  48 Երկարություն (սմ)՝  140 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  705 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-330