Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Խուրջին
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սպիտակ հիմնագույն ունեցող խուրջինը ունի շուլալ տեխնիկայով արված գույնզգույն հարդարանք: Գրպանների դիմերեսը հարդարված է արտաքինից կեռազարդ շեղանկյուն շրջանակներով, որոնք եզրերում վերածվում են եռանկյունների: Այս շրջանակները պարունակում են ևս մեկ շեղանկյուն շրջանակ, որը հարդարված է կենտրոնում փոքր, երկու կողմում ելուստավոր մեկական պատկերով և գծանախշերով, որոնք ցանցկեն տպավորություն են ստեղծում: Ողջ հարդարանքը պարփակված է եզրագոտով, որը հարդարված է փոքրիկ շեղանկյուն պատկերներով հարդարված ուղղանկյունաձև շրջանակներով: Միջնահատվածն ու ողջ դարձերեսը հարդարված են մեզարատիպ երկայնակի ձգվող մուգ և բաց շագանակագույն, դարչնագույն, կարմրավուն լայն ու նեղ գծաշերտերով: Գրպաններն ունեն հյուսածո օղակներ՝ կապիչ-քուղ: Դիմերեսից միջնահատվածի եզրերը ամրակայված են գունավոր կտորով:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՏավուշՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՆյութը՝ բուրդ, բամբակԼայնություն (սմ)՝ 45Երկարություն (սմ)՝ 115Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1656
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-715