Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Ասեղնագործ իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Ծածկոց
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Ծածկոցը քառակուսի է: Սպիտակ կտորի վրա, սպիտակ մետաքսաթելով կտրատովի եղանակով արված են բուսական և կենդանական զարդանախշեր: Ծածկոցի անկյուններից մեկում մեծ ծաղկանախշ է, որի մեջ նստած են երկու հրեշտակներ, նրանց շուրջը կրկին կան ծաղկանախշեր: Մյուս անկյուններում, ծաղկեպսակի մեջտեղում ասեղնագործված են Ա. Ս. անվանատառերը: Եզրերը ծալված են և միացված թելքաշ տեխնիկայով արված երիզով:
Ասեղնագործել է Էսթեր Սամուելյանն իր օժիտի համար: Ծնվել է 1906 թ. Կեսարիայում, ամուսնացել ու ապրել է Դամասկոսում, ապա Բեյրութում: Հետագայում այն պահել է դուստրը՝ Սեդան, որն ամուսնացել ու ապրել է Կահիրեում:
Նյութը՝ Բամբակ, մետաքսՍտեղծման/Արտադրման վայրը՝ Սիրիա, ԴամասկոսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1920-ական թթ.Չափս՝ 47 x 47 սմՆվիրատու՝ Սեդա ՍամուելյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17145