Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Կենցաղային
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Առջի պլանում ձախից մի ուղղանկյուն, աղյուսաշագանակագույն թութունի տնկադաշտ է՝ տասնմեկ կանացի ֆիգուրներով, ովքեր կանգնած են մի քանի խմբերով, հասարակ, երկար, գորշ կանաչ և գորշ շագանակագույն շրջազգեստերով ու գլխաշորերով թութուն հավաքելիս, ուղղակի զրուցելիս: Աջից քայլող կնոջ ֆիգուր է՝ զեյթունագույն շրջազգեստով և կապույտ գլխաշորով, հյուսված զամբյուղը ձախ ուսին դրված: Կան նաև երկու հեծյալներ՝ գորշ սպիտակ, գորշ կանաչ հագած, շագանակագույն նժույգներինն նստած: Պատկերված է նաև երկու կանացի ֆիգուր՝ հասակով ու կիսադեմով, կապույտ, սև շրջազգեստերով, որ գնում են զառիվայր կանաչ բլրից ցած ընկած քարե, գորշ կանաչ ցանկապատի երկայնքով: Միջին պլանում՝ ձախից, կա երեք կին՝ գորշ կանաչ հագուստով, թութունի կլոր, գորշ կանաչ դեզի շուրջ, կենտրոնում՝ կանաչ հենարաններով, երկար տաղավար, սև ձևավոր կտուրով, աջից թութունով բեռնված արաբայի մաս: Հետևի պլանում կան հզոր կանաչ ծառեր, երկու տնակ, զառիվայր, կանաչ սարեր, նեղ երկինք ծանր թխամպերով:
Հեղինակ՝ Շևչենկո Ալեքսանդր Վասիլևիչ 1883-1948Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1934Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ- 210