Թեմա՝
Չդասակարգված առարկաներ
Ենթաթեմա՝
Չդասակարգված առարկաներ
Տեսակ/ժանր՝
Մետաղական
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Ծորակը բաղկացած է երկու մասից՝ ձևավոր խողովակից և դեկորատիվ բռնակով պտուտակից: Հովազի գլխով ոճավորված ծորակը՝ ուրվագծային դիմային մանրամասներով, և լայնացող, ուռուցիկ շուրթով խողովակը միանում են հատած կոնի ձև ունեցող փականային մասին, որի վրա՝ միացման մասում եռանկյունաձև, ռելիեֆ պատկերներ են գոյանում: Պտուտակը՝ սրագագաթ, կամարաձև եզրագոտով՝ ներքուստ քառախորշ կտրվածքով դեկորատիվ բռնակով, կոնաձև ելունդով կիպ մտած է փականի մեջ, ամրացած է գամով, որն ունի կլորավուն մակերեսով գլխիկ: Շարժուն է: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՀնդկաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարՆյութը՝ պղինձՉափս՝ 19,5 x 14,7 սմՏրամագիծ (սմ)՝ ծորակի տր. 1,6 սմՆվիրատու՝ Ռոստոմ ՈսկանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17608-1085