Թեմա՝
Չդասակարգված առարկաներ
Ենթաթեմա՝
Չդասակարգված առարկաներ
Տեսակ/ժանր՝
Մետաղական
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Ծորակը բաղկացած է երկու մասից՝ ձևավոր խողովակից և դեկորատիվ բռնակով պտուտակից: Հովազի գլխով ոճավորված ծորակը՝ ռելիեֆ դիմային մանրամասներով, օղագոտիով վզիկով ամրացած է կոնաձև փականին, որից սկսվում է լայնացող խողողվակը: Պտուտակը՝ սրագագաթ, կամարաձև դեկորատիվ վարդի նման, ներքուստ քառախորշ կտրվածքով, կոնաձև ելունդով կիպ մտած է փականի մեջ: Ամրացած է խաչվող գծազարդված տափակ գլխիկով գամով, շարժուն է: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Պարսկաստան, ՍպահանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 17-րդ դարՆյութը՝ պղինձՉափս՝ 18,8 x 13 սմՏրամագիծ (սմ)՝ ծորակի տր. 1,3 սմՆվիրատու՝ Ռոստոմ ՈսկանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17608-1089