Ծորակ բաղնիքի

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ծորակը բաղկացած է երկու մասից՝ ձևավոր խողովակից և դեկորատիվ բռնակով պտուտակից: Հովազի գլխով՝ ռելիեֆ դիմային մանրամասներով (աչքեր, ցցված ականջներ), ոճավորված ծորակը և խողովակը՝ շուրթին պարույր, ամրացած են փականային միջնամասին ելուստանման օղագոտիով պարուրված վզիկով, որը ռելիեֆ եռանկյունաձև եզրագծով մակերես է առաջացնում: Պտուտակը՝ սրածայր,գնդիկավոր վերջավորությամբ, կամարաձև շրջագծով դեկորատիվ զարդի նման, հատած կոնաձև ելունդով կիպ մտած է փականի մեջ և սկավառակաձև ակոսազարդով նախշված գլխիկով խոշոր գամով ամրացված է: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան, Սպահան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ. դարի վերջ Նյութը՝  պղինձ Չափս՝  22 x 17,5 սմ Տրամագիծ (սմ)՝  ծորակի տր. 1,6 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-1078