Թեմա՝
Չդասակարգված առարկաներ
Ենթաթեմա՝
Չդասակարգված առարկաներ
Տեսակ/ժանր՝
Մետաղական
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Ծորակը բաղկացած է երկու մասից՝ ձևավոր խողովակից և դեկորատիվ բռնակով պտուտակից: Ոճավորված ծորակը՝ կնճիթը բարձրացրած փղի տեսքով, ռելիեֆ և գծազարդ մակերեսով, դիմացից՝ ուղղանկյուն հարթ մակերեսին փայլող արևը՝ դիմագծերով, գծանախշված: Ծորակը վեր է ածվում համեմատաբար փոքր՝ հատած կոնի ձև ունեցող փականային մասի, որից էլ սկսվում է նեղացող խողովակը՝ հարթ շուրթով, երկու կողմերում ելունդներ՝ չորս հատ: Պտուտակը՝ հակառակ կողմեր ուղղված վիշապների գլուխներով դեկորատիվ բռնակով, կոնաձև ելունդով՝ վրան ուղղանկյուն անցք, կիպ մտնում է փականի մեջ, ամրացված չէ: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Պարսկաստան, ՍպահանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարՆյութը՝ պղինձՉափս՝ 25 x 13 սմՏրամագիծ (սմ)՝ ծորակի տր. 2 սմՆվիրատու՝ Ռոստոմ ՈսկանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17608-1086