Ծորակ

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ծորակը բաղկացած է երկու մասից՝ ձևավոր խողովակից և դեկորատիվ բռնակով պտուտակից: Հովազի գլխով ոճավորված ծորակը և փոքր-ինչ լայնացող՝ դուրս ճկված շուրթով խողովակը ռելիեֆ օղագոտիով շրջափակված վզիկներով ամրացած են հատած կոնի ձև ունեցող փականային մասին, որի մակերեսը նախշազարդ է՝ 3 խաչվող գծազարդեր: Պտուտակը՝ թռչնակերպ՝ սիրամարգ, դեկորատիվ բռնակով, կոնաձև ելունդով կիպ մտած է փականի մեջ և ամրացած կլորավուն մակերեսով գլխիկով գամի միջոցով, շարժուն է: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հնդկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  18-րդ դար Նյութը՝  պղինձ Չափս՝  16,5 x 12,8 սմ Տրամագիծ (սմ)՝  ծորակի տր. 1,2 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-1082