Ծորակ

Թեմա՝  Չդասակարգված առարկաներ Ենթաթեմա՝  Չդասակարգված առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղական Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ծորակը բաղկացած է երկու մասից՝ ձևավոր խողովակից և դեկորատիվ բռնակով պտուտակից: Հովազի գլխով՝ ուրվագծային մանրամասներով ոճավորված ծորակը, ուռուցիկ օղագոտիով միանում է հատած կոնի ձև ունեցող փականային մասին, որից դուրս եկող խողովակը՝ ագուցված է ճկված եզրերով վզիկի մեջ: Պտուտակը՝ սիրամարգի ոճավորված դեկորատիվ բռնակով, կոնաձև ելունդով կիպ մտած է փականի մեջ և ամրացած սկավառակաձև գլխիկով գամով: Պատճենված է հնդկականից: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  պղինձ Չափս՝  16,5 x 12,6 սմ Տրամագիծ (սմ)՝  ծորակի տր. 1,5 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17608-1084