Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Կարպետը գործված է մուգ և բաց կապույտ, շագանակագույն, վարդագույն, դարչնագույն, դեղին, սպիտակ գույնի թելերով: Կարպետը կիսատ է: Կարպետի ամենակենտրոնում գործված է սպիտակ դաշտի վրա խոյեղջյուր՝ կենտրոնում կապույտ գույնի խաչ:Կարպետի ողջ մակերեսին շեղանկյուններ են, որոնք կենտրոնից սկսած աստիճանաբար աճում են: Շեղանկյունների երկու գագաթները ավարտվում են խաչերով: Շեղանկյունները ունեն դրսի կողմից կեռիկաձև ելուստներ: Կարպետը ունի մեկ եզրաշերտ շրջանակ, որի վրա գործված են իրար հակադիր սպիտակ և դարչնագույն շուշաններ: Եզրային շրջանակի լայնությամբ և երկարությամբ մեկական եզրերը բացակայում են: Հեղինակ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  165 Երկարություն (սմ)՝  330 Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարասկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-6160 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-1523