Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Կարպետ
Թանգարան՝ Կապանի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
Կարպետը գործված է մուգ և բաց կապույտ, շագանակագույն, վարդագույն, դարչնագույն, դեղին, սպիտակ գույնի թելերով: Կարպետը կիսատ է: Կարպետի ամենակենտրոնում գործված է սպիտակ դաշտի վրա խոյեղջյուր՝ կենտրոնում կապույտ գույնի խաչ:Կարպետի ողջ մակերեսին շեղանկյուններ են, որոնք կենտրոնից սկսած աստիճանաբար աճում են: Շեղանկյունների երկու գագաթները ավարտվում են խաչերով: Շեղանկյունները ունեն դրսի կողմից կեռիկաձև ելուստներ:
Կարպետը ունի մեկ եզրաշերտ շրջանակ, որի վրա գործված են իրար հակադիր սպիտակ և դարչնագույն շուշաններ: Եզրային շրջանակի լայնությամբ և երկարությամբ մեկական եզրերը բացակայում են:
Հեղինակ՝ ԱնհայտԼայնություն (սմ)՝ 165Երկարություն (սմ)՝ 330Նյութը՝ ԲուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԿապանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարասկիզբՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
Մ-6160
Բաժնեհաշվառանիշ՝
Ա-1523