Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Կարպետը գործված է բամբակից, ընդհանուր ֆոնը մկնագույն է: Օգտագործված են նաև մուգ մկնագույն և վարդագույն գույներ: Կարպետը ունի հորիզոնական տեղադրված 3 լայն և 12 նեղ շերտեր: Լայն շերտերը իրարից բաժանված են երեք նեղ շերտերով: Լայն շերտերի վրա պատկերված են ատամնավոր եզրեր ունեցող շեղանկյուններ, որոնց մեջ կրկնվում է նույն պատկերը: Նեղ շերտերց երկուսի վրա սանդուղքաձև զարդանախշ է գործված, իսկ դրանց մեջի շերտի վրա դեպի դուրս ելուստներով զարդանախշեր՝ կենտրոններում խաչեր գործած:Կարպետի գլխամասում կա գրություն, իսկ ներքևի մասի եզրային հյուսվածքները ամբողջությամբ քայքայված են: Հեղինակ՝  Անհայտ Նյութը՝  Բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1940-ական թվականներ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-3295 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-967