Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Կարպետ
Թանգարան՝ Կապանի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
Կարպետը գործված է բամբակից, ընդհանուր ֆոնը մկնագույն է: Օգտագործված են նաև մուգ մկնագույն և վարդագույն գույներ: Կարպետը ունի հորիզոնական տեղադրված 3 լայն և 12 նեղ շերտեր: Լայն շերտերը իրարից բաժանված են երեք նեղ շերտերով: Լայն շերտերի վրա պատկերված են ատամնավոր եզրեր ունեցող շեղանկյուններ, որոնց մեջ կրկնվում է նույն պատկերը: Նեղ շերտերց երկուսի վրա սանդուղքաձև զարդանախշ է գործված, իսկ դրանց մեջի շերտի վրա դեպի դուրս ելուստներով զարդանախշեր՝ կենտրոններում խաչեր գործած:Կարպետի գլխամասում կա գրություն, իսկ ներքևի մասի եզրային հյուսվածքները ամբողջությամբ քայքայված են:
Հեղինակ՝ ԱնհայտՆյութը՝ ԲամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԿապանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1940-ական թվականներՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
Մ-3295
Բաժնեհաշվառանիշ՝
Ա-967