Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կարպետ- դաշտի կենտրոնում ողջ մակերեսով ձգվող շեղանկյունաձև կարմիր մեդալյոն է՝ երկու ծայրերին միանման վարդագույն ծաղիկով: Նույն ուրվագծով ավելի փոքր շեղանկյան մեջ կապույտ ֆոնի վրա կարմիր տերևազարդ ծաղիկներ են: Դաշտի չորս անկյուններում՝ մեդալյոնից դուրս, եռանկյունաձև հատվածներում ևս երեքական ծաղիկներ են: Դաշտը շրջանակված է ատամնավոր սպիտակ շրջանակով, որը կրկնվում է նաև եզրագոտում: Գոտու հիմնական նախշը նույնպես տերևավոր կարմիր ծաղիկներ են՝ համաչափ հեռավորությամբ դասավորված շղթայով: Ունի կարճ ոլորուն ծոպեր: Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոռի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 1-ին կես Չափս՝  220 x 140 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12810