Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Կարպետ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Կարպետ՝ երկերեսանի- դաշտի կենտրոնական մասում երկայնակի գործված են հինգ խոշոր, կեռավոր մեդալիոններ՝ «գաթաներ», որոնց կենտրոններում ոճավորված խաչեր են, հետո ռոմբեր, հաջորդը կեռերի կրկնակի շրջանակն է՝ տարբեր գունային լուծումներով: Գագաթների երկու հակադիր մասում «ատամնավոր» նախշն է, իսկ մեդալիոնից ներս՝ կարպետանախշեր են: Ամբողջ դաշտով մեկ անհամաչափ պատկերված են ոճավորված մարդկային, կենդանակերպ, բուսական, երկրաչափական (օձ, մարդ, եղան, խաչ և այլն) նախշազարդեր: Դաշտը եզրափակվում է սպիտակ նախշով, որը եզրային նույնատիպ նախշի հետ կազմում է գոտի՝ իր մեջ պարփակելով վեցանկյուն շղթայակար զարդանկար: Հիմնական գույներն են սևը, սպիտակը, գազարագույնը, կարմիրը, կանաչը, դարչնագույնը, շագանակագույնը: Ունի կարճ ծոպեր:
Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Արագածոտն գավառՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի սկիզբՉափս՝ 310 x 150 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 12707