Կարպետ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Կարպետ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կարպետ՝ երկերեսանի, կապույտ հիմնագույնով, զարդանախշերը ուղղահայաց են, կենտրոնում՝ մեծ, եզրերին՝ փոքր շղթայաձև վեցանկյուն «գաթա» նախշեր են, որոնց մեջ կեռավոր, ատամնավոր, կարմիր, գազարագույն, շագանակագույն, սպիտակ թելերով նեղ շերտերով շեղանկյունիներ են: Դաշտի կողային մասում զուգահեռաբար համաչափ կրկնվում են ավելի մանր բուսական և երկրաչափական ոճավորված զարդանկարներ, որոնց էլ հաջորդում են երկու կողմերից ատամնավոր, կենտրոնում վեցանկյուն զարդանկարներով շրջանակը: Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արագածոտն գավառ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբ Չափս՝  330 x 145 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12701