Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Տպագրական գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Կենցաղային
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Մանրանկարչության տարրերով կենցաղային ժանրի գործ է և պատկանում է Եսայի ոճին: Առջևի պլանում տղամարդ անեղով բամբակ է գզում, մի փոքր հեռու կինը վերմակ է կարում: Հետին պլանում պարանին կախած շորեր: Գերակշռում է դեղնավունը: Նկարը կատարված է արհեստական ոսկորի վրա և երիզվում է սև գույնի թավիշով: Լաքապատ շրջանակը ուղտի ոսկորից է և կատարված Խաթամի տեխնիկայով:: Գերակշռում է ոսկեգույնը, կարմիրը, իսկ զարդանախշերում՝ աստղը; Նկարը ունի հենակ: Աջ ստորին անկյունում վարպետի պարսկերեն ստորագրությունն է՝ Մովթախար և պարսկական 1358 թ. /հիջրա/:
Հեղինակ՝ Մովթախար վարպետՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՍպահանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1978 թ.Նյութը՝ ոսկոր, ապակի, գուաշ, թավիշ, փայտՉափս՝ 16,8 x 11 սմ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 16747