Թեմա՝
Չդասակարգված առարկաներ
Ենթաթեմա՝
Չդասակարգված առարկաներ
Տեսակ/ժանր՝
Մետաղական
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Կշեռք երկնժարանի, մեխանիկական: Կենտրոնում տեղավորված է հիմնական մեխանիզմը՝ ձգանները: Նժարների արանքում երկկողմ թռչնաձև հավասարակշռող մասերն են: Խաչաձև հիմքով նժարներին դրված են կլոր թասիկներ, որոնք առանձնացվող են: Կշեռքի հիմնական իրանը ներկված է մոխրագույն, հիմնական վեց գամերը՝ շագանակագույն: Կշեռքը նախատեսված է մինչև 2 կգ կշռելու համար: Առկա են արտադրության մասին դրոշմանիշեր ձգանին՝ «МВЗ 1949 г. гост 574-49 от 20 г. до 2 кг.» և թասիկներին՝ «50 МВЗ 2 кг»:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Ռուսաստան, ք. ՄոսկվաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1949 թ.Նյութը՝ մետաղՉափս՝ 15,5 x 32,5 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17687-2