Կոբզար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կոշտ, եզրով ամբողջական փիրուզագույն ներկված գործվածք: Ձախ կողմում երեք շարքով վերից վար ծաղկանախշեր են դաջված: Աջ կողմում ոսկեգույն գլխատառերով հեղինակի անունն է, որից ձախ ոսկեգույն, վերից վար գիծ է: Ներքևում այն ընդհատվում է հորիզոնական սև զիգզագաձև գծով: Կողի վերևում սև ձևավոր շրջանակի մեջ ոսկեգույնով հեղինակի անունն է և գրքի անվանումը: Ֆորզացը դեկորատիվ է, վերևում և ներքևում ծաղկաշղթաներ են, յուրաքանչյուր էջի կենտրոնում՝ մեկական ծաղիկ: Նախանվանաթերթին հրատարակչության խորհրդանշանն է, բացված անվանաթերթին գրքի տվյալներն են՝ ռուսերեն և հայերեն: Ճակատանկարը հեղինակի լուսանկարն է: Գրքում զետեղված են ներդիր լուսանկարներ, ինքնագրեր: Հեղինակ՝  Տարաս Շևչենկո Թարգմանիչ՝  Գեղամ Սարյան Էջ՝  302 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1954թ. Լայնություն (սմ)՝  14,3 Երկարություն (սմ)՝  20,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3810