Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Թանգարան՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Կազմը՝ կոշտ, եզրով ամբողջական փիրուզագույն ներկված գործվածք: Ձախ կողմում երեք շարքով վերից վար ծաղկանախշեր են դաջված: Աջ կողմում ոսկեգույն գլխատառերով հեղինակի անունն է, որից ձախ ոսկեգույն, վերից վար գիծ է: Ներքևում այն ընդհատվում է հորիզոնական սև զիգզագաձև գծով: Կողի վերևում սև ձևավոր շրջանակի մեջ ոսկեգույնով հեղինակի անունն է և գրքի անվանումը: Ֆորզացը դեկորատիվ է, վերևում և ներքևում ծաղկաշղթաներ են, յուրաքանչյուր էջի կենտրոնում՝ մեկական ծաղիկ: Նախանվանաթերթին հրատարակչության խորհրդանշանն է, բացված անվանաթերթին գրքի տվյալներն են՝ ռուսերեն և հայերեն: Ճակատանկարը հեղինակի լուսանկարն է: Գրքում զետեղված են ներդիր լուսանկարներ, ինքնագրեր:
Հեղինակ՝ Տարաս ՇևչենկոԹարգմանիչ՝ Գեղամ ՍարյանԷջ՝ 302Նյութը՝ Թուղթ, ստվարաթուղթ, գործվածքՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1954թ.Լայնություն (սմ)՝ 14,3Երկարություն (սմ)՝ 20,8Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԻՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 3810