Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Բնօրինակի անվանում՝
Հաղպատի ավետարան: Մուտքը Երուսաղեմ: Անիի մանրանկարչության դպրոց. 1211
Թանգարան՝ Հայաստանի ազգային գրադարանՆկարագրություն ՝
2006 թ. մարտի 13-ին շրջանառության մեջ է դրվել «Հայկական մանրանկար» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է Հաղպատի ավետարանը «Մուտքը Երուսաղեմ»: Անիի մանրանկարչության դպրոցը ձևավորվել է Անիի գրչության կենտրոնում և մերձակա մշակութային օջախներում 11-17-րդ դդ: Այն գործել է աշխույժ միջավայրում, քաղաքային դասից սերող պատվիրատուների հովանավորությամբ, որը և պայմանավորել է նրա աշխարհիկ ուղղվածությունը: Անի քաղաքի բազմակի ավերումների և արտագաղթի հետևանքով շատ ձեռագրեր են կորել, սակայն պահպանված փոքրաթիվ մատյանները վկայում են բարձր զարգացման հասած մանրանկարչության դպրոցի և մշակույթի մասին: LG
Նյութը՝ ԳեղաթերթիկՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2006Չափս՝ 6,5x7,5 սմՆկարագրություն՝ Հայկական մանրանկար: III թողարկում: Անվանական արժեքը՝ 220 ՀՀ դրամՆկարիչ-Ձևավորող՝ Համբարձումյան ԱշոտՏպարան՝ Cartor Security PrintingՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱԳ
Բաժնեհաշվառանիշ՝
890-Նամ.