«Հայաստանի աշխատավորուհի»-6, Ռ. Վալտեր Ադամյան«Ով...
«Հայաստանի աշխատավորուհի»-6, Ռ. Վալտեր Ադամյան«Ով էր պոետի երգած Կարինե Ք
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Ամսագրի գլխ. խմբագիր`
Ա. Գ. Չիլինգարյան, խմբ. տեղակալ` Լ. Սարդարյան, պատ. քարտուղար` Ս. Մկրտչյան, գեղ. խմբագիր` Մ.Աղաբեկյան: Ամսագրում եվ շապիկին Ա. Սարգսյանի լուսանկարներն են` «Գարուն» կարի արտադրական միավորման մոդելներ:
Վլ. Շահնազարյանի «Վստահություն» խորագրով հարցազրույցում /Ռեգինա Ղազարյանի հետ / Ռեգինան իր մասին պատմում է ժլատորեն, բայց այդ ժլատ բառերի հետեվում հարուստ բովանդակությամբ կյանք կա` սկսած Ե. Չարենցի ձեռագրերը փրկելուց, Ռեգինայի «Չարենցականը» ստեղծելուց, մինչեվ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ տանելը: Ռաֆայել Աթայանի «Վաղեմի հուշապատկերներ» հոդվածում անդրադարձել է Չարենցի հետ իր ծանոթությանը, հանդիպումներին, հրատարակության երաժշտական բաժնի վարիչ Մարտին Մազմանյանի հարսանիքի քավոր լինելու պատմությանը:
Արփենիկ Չարենցի «Մայրս» հուշում նկարագրում է մորը` Իզաբելլա Չարենցին` Մադոննայի կիսադեմով, լուռ ու զուսպ ու գեղեցիկ, գրում է մոր պատմածները Չարենցի մասին:
Վալտեր Արամյնաի «Ով էր պոեմի երգած Կարինե Քոթանջյանը» հուշում նշում է, որ Կարինեն ու Եղիշեն քույր ու եղբոր պես են սիրել իրար: Կարինեն հիշել է, որ Եղիշեն իր համար հնչյուն էր, խզված ձայնով երգ էր, շարական կամ աղոթքի խորանից եկող..»:Չարենցի սիրած երգերից էր «Նագանը»:«Ես նրա բանաստեղծության մեկ տողն եմ միայն, երիտսարդական տարիների մեկ հնչյունը, միգուցե հուսահատ մանկության մեկ ճիչը» ,-ասել է Կ. Քթոանջյանը:
Առաջին էջի ներքեվում ՉՏԹ կնիքն է:
Էջ՝ 32Նյութը՝ թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1987Չափս՝ 29 սմ x 20,5 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
4289
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 6537