Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Թանգարան՝ Հայաստանի ազգային գրադարանՆկարագրություն ՝
1996 թ. մայիսի 3-ին շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Կարմիր խաչի ընկերության 75-ամյակը» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է Հրեշտակ և Կարմիր խաչի ընկերության խորհրդանիշը Հայաստանի պետական դրոշի գույներով ծիածանի խորքին: Հայաստանի Կարմիր Խաչի ընկերությունը հիմնադրվել է 1921 թ.: Այս կամավոր ընկերությունը Հայաստանի քաղաքներում և խոշոր բնակավայրերում կազմակերպել է մասնաճյուղեր, կապ հաստատել արտասահմանյան հայկական գաղութների հետ: Հիմնել է արևադարձային կայաններ, ամբուլատորիաներ, առաջին օգնության բուժման կետեր, պատրաստել է բժիշկ մասնագետներ և ուղարկել համաճարակի վայրեր: LG
Նյութը՝ Թուղթ, սանրավորՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1996Չափս՝ 2,5x4,1 սմՆկարագրություն՝ Հայաստանի Կարմիր խաչի ընկերության 75-ամյակը: Անվանական արժեքը՝ 60 ՀՀ դրամՆկարիչ-Ձևավորող՝ Ավետիսյան Հ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱԳ
Բաժնեհաշվառանիշ՝
795-Նամ.