Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Գիրքն ընդգրկում է 24 բանաստեղծություն /հայերեն եւ անգլերեն/: Նկարները` Արմինե Պետրոսյան, խմբ. Լեւոն Անանյան: Շատ հարցերի պատասխաններ է որոնում հեղինակը ներկա եւ անցյալ պատմություններում, իրական եւ անիրական արքաների մեջ` հակադելով սիրո վեհ
զգացումը նախանձին, ատելությանը եւ քաղաքական խարդավանքներին:Շնորհանդեսը սկսվում է ՉՏԹ տնօրեն Լ. Հակոբյանի բացման խոսքով: Հասմիկ Չարենցի «Սիրո սահմանը» գրքի մասին իրենց խոսքն են ասում` ակադեմիկոս Սերգեյ Սողոմոնյանը, բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը, ՀՀ մշակույթի, երիտ. հարցերի փոխնախարար Կարինե Խոդիկյանը, բանաստեղծուհի
Ռուզան Ասատրյանը: Նաիրի
Գապարյանը կարդում է Ե.Չարենցի բանաստեղծություններից, քիչ անց նաեւ երգ է նվիրում Հասմիկ Չարենցին: Իր բանաստեղծություններից`
«Անտիգոնե» եւ «Ժաննա դ` Արկ» կարդում է Հասմիկ Չարենցը եւ վերջում` խոսք` հյուրերին: Շնորհանդեսին ներկա էր նաեւ ՀՀ առաջին տիկին Բելլա Քոչարյանը:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 7713