Հավաքի ծրագիր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Ծրագիր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկփեղկ է, դիմերեսին գրված է՝ ՀՆԴ /Հայկական Ներսիսյան դպրոց/, ներսում ձախ փեղկին՝ Հավաքի ծրագիր 17 հոկտ. Առավոտյան նիստ .... 1. Բացման խոսք-արվ. վաստ. գործիչ Դ.Մ.Դզնունի, 2. Հոկտ. հեղ. և հայ ժողովրդի վերածնունդը.-տնտ. գիտ. թեկնածու Ա.Մ.Եղիազարյան....., աջ փեղկին 17հոկտ. երեկոյան և 18, 19 հոկտ. առավոտյան նիստերի ծրագիրն է ներկայացված, որը հաստատված է ներսիսյանցիների կամավոր ընկերության կենտրոնական խորհրդի կնիքով: Դարձերեսին շրջանի մեջ առնված գրված է՝ ՀՆԴ, որից դուրս երկու կողմից դուրս եկող տերևներով գոտու վրա գրված է՝ 1825-1965: Ուղղված է ընկ. Դ.Դզնունուն: Նյութը՝  ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1965թ. Լայնություն (սմ)՝  12.7 Բարձրություն (սմ)՝  18.5 Նվիրատու՝  Մարգարիտա Նիկոլայի Սոկոլովա Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6067/28 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-172