Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս Գյուղի Հարությունյանների ազգատոհմի բնօրինակ տոհմածառն է, գծված ազգատոհմի ներկայացուցիչ, Վաղանիսի այժմյան բնակիչ (ծնված 1922 թվականին) և տոհմածառի նվիրատու Սարգիս Խաչատուրի Հարությունյանի կողմից՝ 2002թ․։ Տոհմածառը գծված է ծառի տեսքով։ Պատեկերը տեղադրված է թղթի կենտրոնական մասում, մի փոքր դեպի ձախ կողմի դիրքով։ Գծված է տարբեր երանգների կապույտ միջուկներ ունեցող աշակերտական գրիչներով, անունների գրությունները ձեռագիր են։ Արական սեռի անձանձ անունները գրված են ծառի բնի ու ճյուղերի՝ միմյանցից գծիկով սահմանազատված մոտավորապես ուղղաննկյունաձև հատվածների մեջ, իսկ ազգատոհմի իգական սեռի անձերի անունները՝ տերևաձև գծերի մեջ։ Ծառի բնի հիմքի մոտ «Հարությունյան Մանուչար» անուն ազգանունն է, իսկ դրանից վեր «Մնացական» ապա՝ «Հարությունյան Սարգիս»։ Մնացականի կողքերից սկսվում են «Արսեն Իսրայել», «Էլզբար-Մարտիրոս» կողմնային ճյուղերը։ Հարությունյան Սարգիսի կողմնային ճյուղերն 3-ն են՝ «Գրիգոր», «Առաքել», «Մովսես», իսկ ուղիղ գծերը 4-ն են՝ «Պողոս», «Արտեմ», «Խաչատուր», «Մարտիրոս»։ Հարությունյաններն ըստ նվիրատուի տեղեկատվության եկել են Ատրպատականից /Իրանի հյուսիսային մասից/, որոշ ժամանակ մնացել են Ղարաբաղում՝ Հադրութի շրջանում, այնուհետև տեղափողվել են Բաղանիս գյուղ։
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Նոյեմբերյանի շրջան, գ․ ԲաղանիսՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջ - 20-րդ դ. սկիզբՉափս՝ 64.5*44.5Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8374
Բաժնեհաշվառանիշ՝
Փ-295