Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/
Տեսակ/ժանր՝
Հուշամեդալ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Շրջանաձև է, մետաղյա: Դիմերեսին կենտրոնում ունի կլոր անցք, որի ստորին հատվածում մետրոյի գնացքի պատկերով հավելված կա: Կենտրոնի անցքից վերև Հանրապետության հրապարակի ժամաշտարակն է պատկերված՝ Արարատի ֆոնի վրա, իսկ անցքից ներքև ռելսեր են՝ վրան «M» տառը և «1980»: Ձախ կողմում հայերենով գրված է «Երևանի Մետրոպոլիտեն», աջ կողմում՝ նույնը ռուսերենով: Մյուս երեսին համակենտրոն շրջաններ են, իսկ կենտրոնի անցքից ճառագայթաձև գրված են Երևանի մետրոպոլիտենի կանգառների անունները: Կենտրոնի անցքից ներքև պատկերված ռելսերի տակ գրված «M»-ից ներքև հայերեն ու ռուսերեն Երևան է գրված: Նվիրված է Երևանի մետրոպոլիտենի կառուցմանը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1980թ.Նյութը՝ մետաղՏրամագիծ (սմ)՝ ընդհ.՝ 6, կենտրոնական անցքը՝ 1.8Նվիրատու՝ Ռ. Ս. ՂալթաչյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7733/3
Բաժնեհաշվառանիշ՝
Դ-77