Հուշարար: Թատերական, գրական, գեղարվեստական պատկերա...
Հուշարար: Թատերական, գրական, գեղարվեստական պատկերազարդ երկշաբաթաթերթ
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Շաբաթաթերթ
Բնօրինակի անվանում՝
Յուշարար: Թատերական, գրական, գեղարւեստական պատկերազարդ երկշաբաթաթերթ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Խմբագիր-հրատարակիչ՝ Մարիամ Մեհրաբեան. Յուշարար: Թատերական, գրական, գեղարւեստական պատկերազարդ երկշաբաթաթերթ. Առաջին՝ 1907 տարի, N1, ուրբաթ, փետրվարի 16. - Թիֆլիս, 1907, տպարան «Հերմես»: Շապիկը բաց մոխրականաչավուն բարակ ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի վերևի աջ մասում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, մաշված և մասնատված:
Կազմող՝ խմբ.-հրատ.` Մարիամ ՄեհրաբեանԷջ՝ 16Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1907Լայնություն (սմ)՝ 21,3Երկարություն (սմ)՝ 29,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/1051-1