Ղազարա Փարպեցվո Պատմություն Հայոց և Թուղթ առ Վահան...
Ղազարա Փարպեցվո Պատմություն Հայոց և Թուղթ առ Վահան Մամիկոնյան
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Ղազարայ Փարպեցւոյ Պատմութիւն Հայոց եւ Թուղթ առ Վահան Մամիկոնեան
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Ընտիր մատենագիրք Է. Ղազար Փարպեցի. Ղազարայ Փարպեցւոյ Պատմութիւն Հայոց եւ Թուղթ առ Վահան Մամիկոնեան. - ի Վենետիկ, 1873, Ս. Ղազար: Գիրքը վերականգնված է: Կազմը կոշտ է` սև - կանաչավուն անձև նախշերով մամլաթղթից: Առաջին կազմերեսի դարձերեսին և երկրորդ տիտղոսաթերթի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը շագանակագույն կաշվից է, վրան ոսկեգույն տառերով դրոշմված է հեղինակի անունը, դրոշմված են նաև հորիզոնական ոսկեգույն գծեր: Առաջին տիտղոսաթերթի դարձերեսին կա անհայտ անձի սև թանաքով մակագրությունը` «Ի գրքանց ... » (այնուհետև` դժվար ընթեռնելի ստորագրություն):
Հեղինակ՝ Ղազար ՓարպեցիԷջ՝ /11/, 639Նյութը՝ թուղթ, մամլաթուղթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1873Լայնություն (սմ)՝ 7,2Երկարություն (սմ)՝ 12Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/547