Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Ընտիր մատենագիրք. Ագաթանգեղոս. Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց. - Վենետիկ, 1835, Ս. Ղազար: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները և կռնակը պատված են մուգ շագանակագույն կաշվով: Կազմերեսների եզրերով դրոշմված են մանր ոսկեգույն բուսանախշեր: Կռնակի վերևի մասում սոսնձված է մուգ շագանակագույն կաշի, որի վրա ոսկեգույն տառերով դրոշմված է հեղինակի անունը, կռնակին դրոշմված են նաև ոսկեգույն բուսանախշեր ու դրվագներ: Էջերի եզրերը պատված են ոսկեգույն շերտով: Ֆորզացները բաց ու մուգ զմրուխտագույն - բաց աղյուսագույն՝ մարմարե մակատեսքով ողորկ թղթից են, վերջին ֆորզացի դարձերեսին կան անհայտ անձի մակագրությունները մատիտով: Երկրորդ տիտղոսաթերթի կենտրոնում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմը և կռնակը խունացած են, տեղ-տեղ՝ վնասված, առաջին տիտղոսաթերթը պատռված է և մասնատվում է, մի քանի էջերին կան սնկահետքեր:
Հեղինակ՝ ԱգաթանգեղոսԷջ՝ 686Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1835Լայնություն (սմ)՝ 6,7Երկարություն (սմ)՝ 11,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/557