Ղազարա Փարպեցվո Պատմություն Հայոց և Թուղթ առ Վահան Մամիկոնյան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ղազարայ Փարպեցւոյ Պատմութիւն Հայոց եւ Թուղթ առ Վահան Մամիկոնեան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ընտիր մատենագիրք Է. Ղազար Փարպեցի. Ղազարայ Փարպեցւոյ Պատմութիւն Հայոց եւ Թուղթ առ Վահան Մամիկոնեան. - ի Վենետիկ, 1873, Ս. Ղազար: Գիրքը վերականգնված է: Կազմը կոշտ է` սև - կանաչավուն անձև նախշերով մամլաթղթից: Առաջին կազմերեսի դարձերեսին և երկրորդ տիտղոսաթերթի ներքևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը շագանակագույն կաշվից է, վրան ոսկեգույն տառերով դրոշմված է հեղինակի անունը, դրոշմված են նաև հորիզոնական ոսկեգույն գծեր: Առաջին տիտղոսաթերթի դարձերեսին կա անհայտ անձի սև թանաքով մակագրությունը` «Ի գրքանց ... » (այնուհետև` դժվար ընթեռնելի ստորագրություն): Հեղինակ՝  Ղազար Փարպեցի Էջ՝  /11/, 639 Նյութը՝  թուղթ, մամլաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1873 Լայնություն (սմ)՝  7,2 Երկարություն (սմ)՝  12 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/547