Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Տպագրական գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Եկեղեցին պատկերված է հյուսիս-արևմտյան կողմից, բազիլիկ կառույց է: Երկթեք տանիքի վրա բարձրանում է փոքրիկ զանգակատան վեց սյունանի կաթողիկեն: Լուսավորությունը իրականացվում է կամարաձև ավարտ ունեցող նեղ, երկար պատուհանների միջոցով: Մուտքի բարավորի քարը և դրանից քիչ վերև գտնվող լուսամուտը պատի հարթությունից փոքր ինչ դուրս են, քիչ վերև պարզ խաչ է տեղադրված: Եկեղեցին կառուցված է սրբատաշ քարից: Ինքնագիր՝ ՙՙԱմարասի եկեղեցի, Լ. Հակոբյան, 1988 թ.՚՚:
Հեղինակ՝ Հակոբյան Լ. Ց. նկարիչ-ճարտարապետ /1922-Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1988 թ.Նյութը՝ թուղթ, ջրաներկՉափս՝ 44 x 35 սմ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 11723-19