«Գանձասար»

«Գանձասար»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նկարում պատկերված է Գանձասարի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հյուսիսային պատը, որը բաժանված է հինգ գեղազարդ կամարների, որոնք շրջանակում են որմնախորշերը: Կենտրոնական մեծ կամարի վրա խոյանում է մեծադիր խաչը: Արտաքին հարդարանքը լրացնում են այլ քանդակներ, նաև հավերժության երկու խորհրդանիշները: Գմբեթը ունի շատ գրավիչ տեսք. հատկապես բազմանիստ թմբուկը, որի վրա բարձրաքանդակներ են և հովհարաձև ծածկը, որոնք առանձնակի շքեղություն են հաղորդում: Ինքնագիրը՝ Լ. Հակոբյան, 1984 թ.: Հեղինակ՝  Հակոբյան Լ. Ց. նկարիչ-ճարտարապետ /1922- Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984 թ. Նյութը՝  թուղթ, ջրաներկ Չափս՝  46 x 34, 5 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 11723-20