Ճարմանդ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Ճարմանդ Բնօրինակի անվանում՝  Ճարմանդ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Երկմաս, բավականին մեծ ճարմանդ է, որի յուրաքանչյուր մաս իրենից ներկայացնում է երկարավուն, ուղղանկյուն զարդատախտակ, որոնք իրար են միանում կեռիկների և օղակների միջոցով: Ճարմանդի մասերից մեկը կից ունի ութաձև հավելված, որի կենտրոնական մասում ամրացված է մի մեծ սերդոլիկ, իսկ երկու թևին՝ մեկական հյուսածո, հատիկանախշ գմբեթաձև ելուստ: Ճարմանդի մասերի կենտրոններն ունեն հյուսածո, հատիկանախշ, քառանկյուն, վերադիր զարդատախտակ, որի չորս անկյունում ամրացված են մեկական փիրուզներ: Ճարմանդի զարդատախտակների եզրերը հատիկանախշ են և հարդարված քառաթև դրվագազարդ զարդահորինվածքներով: Ստորին մասում ունեն օղակներ, որտեղից կախված են եղել զարդ-կախիկներ: Լայնություն (սմ)՝  8.5 Երկարություն (սմ)՝  19 Նյութը՝  արծաթ, փիրուզ, սերդոլիկ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դար Հայտնաբերման ժամանակը՝  1988թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7333 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-802