Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Բացիկ (փոստային)
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Մուշեղ Թումանյանի բացիկը Արտիկին, Պետերբուրգ - Թիֆլիս, 15 նոյեմբերի, 1910 թ.: Ինքնագիր: Ստվար թղթից բացիկի վրա Լև Տոլստոյի դիմանկարն է` հենված աթոռի թիկնակին: Ձեռագիրը գրված է սև թանաքով: Հասցեն գրված է ռուսերեն, իսկ բուն նյութը հայերեն, շատ խիտ` 21 տող: Առաջին տող - «Սիրելի Արտիկ! Դու», վերջին տող - «Ես լավ եմ. Համբույրներով Մուշեղ»: «1910, նոյ. 15» թվանշումը և ևս մեկ տող գրված է բացիկի վերևում, բայց թարս:
Նյութը՝ Թուղթ, սև թանաքԼայնություն (սմ)՝ 9Երկարություն (սմ)՝ 14Հեղինակ՝ Մուշեղ ԹումանյանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1910Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
937/11