Նամականիշ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նամականիշ՝ Սասունի ազգային տարազ: Դիմերեսին Սասունի ավանդական տարազով տղամարդ և կին և երեխա են պատկերված: Տղամարդու աջ ուսին՝ հրացան: Կնոջ ծնկներին նստած երեխայի ձեռքին՝ նուռ: Վերին ձախ անկյունում՝ նամականիշի անվանական արժեքը՝ «170»: Ստորին ձախ անկյունում հայերեն և անգլերեն գրված է՝ «Հայաստան», որից ներքև՝ թողարկման տարեթիվը՝ «2005»: Աջ ներքևի անկյունում՝ հայերեն և անգլերեն գրված է՝ «Սասուն»: Գեղաթերթիկի ստորին հատվածում Հայաստանը պատկերող քարտեզի մի հատված է պատկերված: Եզրերը՝ ատամնավոր: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2005 թ. Չափս՝  55 x 25 մմ Նվիրատու՝  «Հայփոստ» ՓԲԸ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17635-22