Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Նամականիշ՝ Շիրակի ազգային տարազ: Դիմերեսին Շիրակի ավանդական տարազով տղամարդ և կին են պատկերված: Տղամարդը՝ շվի նվագելիս, կնոջ ձեռքին՝ սկուտեղ՝ սափորով: Նամականիշի վերին ձախ հատվածում հայերեն և անգլերեն գրված է՝ «Հայաստան», աջ անկյունում՝ նամականիշի անվանական արժեքը՝ «230»: Ստորին ձախ անկյունում թողարկման տարեթիվն է՝ «2006», աջ անկյունում՝ հայերեն և անգլերեն գրված է՝ «Շիրակ»: Գեղաթերթիկի վերին հատվածում Հայաստանը պատկերող քարտեզի մի հատված է պատկերված: Եզրերը՝ ատամնավոր:
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2006 թ.Չափս՝ 55 x 25 մմՆվիրատու՝ «Հայփոստ» ՓԲԸՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17635-23