Նամականիշ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նամականիշ՝ Այրարատի ազգային տարազ: Դիմերեսին Այրարատի ավանդական տարազով տղամարդ և կին են պատկերված: Տղամարդու աջ ուսից կշեռք է կախված՝ նժարներով, գլխավերևում՝ երկու ձեռքով խաղողով լի սկուտեղ բռնած: Վերին աջ անկյունում նամականիշի անվանական արժեքն է՝ «170»: Ստորին ձախ անկյունում հայերեն և անգլերեն գրված է՝ «Հայաստան», որից ներքև՝ թողարկման տարեթիվը՝ «2006»: Իսկ ստորին աջ անկյունում՝ հայերեն և անգլերեն գրված է՝ «Այրարատ»: Գեղաթերթիկի վերին հատվածում Հայաստանը պատկերող քարտեզի մի հատված է պատկերված: Եզրերը՝ ատամնավոր: Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1998 թ. Չափս՝  48 x 27 մմ Նվիրատու՝  «Հայփոստ» ՓԲԸ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17635-24